Վլադիմիր Ավագյանի անվան ԲԿ-ում արդեն օրթոպեդիայի բաժանմունք է գործում: Բաժանմունքում իրականացվում են հենաշարժողական համակարգի հիվանդությունների և բնածին արատների ախտորոշում և բուժում։
Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, դիմածնոտային վիրաբույժ Նորայր Միքայելյանի ղեկավարությամբ Ավագյան ԲԿ-ում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հաջողությամբ կատարվեց աննախադեպ բարդության և ծավալի վիրահատություն:
Առաջին անգամ ՀՀ-ում Վլադիմիր Ավագյանի անվան ԲԿ-ի անոթային վիրաբուժության բաժանմունքում ներդրվել են Penumbra ֆիրմայի ժամանակակից #թրոմբոասպիրացիոն սարքավորումներն ու էմբոլիզացիոն նյութերը։
Արարատ հեռուստաընկերության անդրադարձը Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ կատարված բացառիկ դիմածնոտային վիրահատությանը։ Վիրահատության արդյունքում հաջողվել էր վերականգնել ակնակապճի ստորին և կողմնային պատերը, հայմորյան ծոցի առաջային պատը, ինչպես նաև այտոսկրի ելունները՝ 97% ճշգրտությամբ։
❝Երբ 2006թ․-ին Ավագյան ԲԿ-ում սկսեց զարգանալ անոթային վիրաբուժությունը, ի սկզբանե գաղափարն էր ներդնել արդիական և քիչ ինվազիվ մեթոդներ՝ բուժելու երակային և զարկերակային խնդիրները։ 2006թ․-ին, առաջինը ՀՀ-ում ներդրվեց լազերային վիրաբուժության մեթոդը խրոնիկ երակային հիվանդությունների բուժման համար։ Մեր անոթային վիրաբուժության բաժանմունքն այժմ այս մեթոդի կիրառման մոտ 7000 վիրահատության փորձ է կուտակել❞ - ՏԻԳՐԱՆ ՍՈՒԼԹԱՆՅԱՆ
2003թ․-ից Մոսկովյան 15 հասցեում գործում է Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնը։ ԲԿ-ն անվանվել է ի պատիվ «Հայրենական» պատերազմի կամավոր մասնակից՝ բժիշկ Վլադիմիր Ավագյանի։
Հավատարիմ լինելով ԲԿ-ի հիմնադիր նախագահի՝ վիրաբույժ, բ․գ․թ․ Վալերի Վլադիմիրի Ավագյանի իսկզբանե ներդրած սկզբունքներին և արժեքներին, այստեղ միշտ արվել է ամենը պացիենտներին առողջացնելու և կյանքեր փրկելու գործում։
Ամենամյա աչքի զննում անցնելը տեսողությունը պահպանելու կարևոր գործոն է: Եթե անգամ գիտեք, որ ձեր տեսողությունը կատարյալ է, դուք միևնույն է շատ օգուտներ կքաղեք այս հետազոտությունն անցնելու արդյունքում: