Մազերի փոխպատվաստման ծառայություն Ավագյան բժշկական կենտրոնում ներդրվել է մազերի փոխպատվաստման ծառայություն։
✆ Հերթագրվելու համար զանգահարել 055 68 8000 հեռախոսահամարով։
ՀասցեէՄոսկովյան 15
Արարատ հեռուստաընկերության անդրադարձը Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ կատարված բացառիկ դիմածնոտային վիրահատությանը։ Վիրահատության արդյունքում հաջողվել էր վերականգնել ակնակապճի ստորին և կողմնային պատերը, հայմորյան ծոցի առաջային պատը, ինչպես նաև այտոսկրի ելունները՝ 97% ճշգրտությամբ։
Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, դիմածնոտային վիրաբույժ Նորայր Միքայելյանի ղեկավարությամբ Ավագյան ԲԿ-ում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հաջողությամբ կատարվեց աննախադեպ բարդության և ծավալի վիրահատություն: 9 ժամ տևած վիրահատության արդյունքում արդեն տեղադրված 1 իմպլանտը փոխարինվեց 3D նորագույն տեխնոլոգիաներով պատրաստված բարձր որակի տիտանե 3 առանձին իմպլանտներով, որոնց միջոցով վերականգնվեց վերին ծնոտային ծոցի (հայմորյան խոռոչի) առաջային պատի, ակնակապճի և այտոսկրի ամբողջականությունը։
❝ԲՈԼՈՐ ԱՐԴԻԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՐԱԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ, ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՄԵՐ ԿԼԻՆԻԿԱՅՈՒՄ❞․ ՏԻԳՐԱՆ ՍՈՒԼԹԱՆՅԱՆ - Երբ 2006թ․-ին Վլադիմիր Ավագյանի անվան ԲԿ-ում սկսեց զարգանալ անոթային վիրաբուժությունը, ի սկզբանե գաղափարն էր ներդնել արդիական և քիչ ինվազիվ՝ քիչ տրավմատիկ մեթոդներ՝ բուժելու երակային և զարկերակային խնդիրները։ Ուստի 2006թ․-ին, առաջինը Հայաստանում ներդրվեց լազերային վիրաբուժության մեթոդը խրոնիկ երակային հիվանդությունների բուժման համար։ Մեր անոթային վիրաբուժության բաժանմունքն այժմ այս մեթոդի կիրառման հարուստ փորձ է կուտակել՝ մոտ 7000 վիրահատություն։ ․․․
2003թ․-ից Մոսկովյան 15 հասցեում գործում է Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնը։ ԲԿ-ն անվանվել է ի պատիվ «Հայրենական» պատերազմի կամավոր մասնակից՝ բժիշկ Վլադիմիր Ավագյանի։
Հավատարիմ լինելով ԲԿ-ի հիմնադիր նախագահի՝ վիրաբույժ, բ․գ․թ․ Վալերի Վլադիմիրի Ավագյանի իսկզբանե ներդրած սկզբունքներին և արժեքներին, այստեղ միշտ արվել է ամենը պացիենտներին առողջացնելու և կյանքեր փրկելու գործում։
Ամենամյա աչքի զննում անցնելը ձեր տեսողությունը պահպանելու ամենակարևոր գործոնն է: Եթե անգամ գիտեք, որ ձեր տեսողությունը կատարյալ է, դուք միևնույն է շատ օգուտներ կքաղեք այս հետազոտությունն անցնելու արդյունքում:

Տեսողության փոփոխությունները տեղի են ունենում աստիճանաբար և ոչ կտրուկ, և այդ կերպ ձեր ուղեղը հաճախ կարող է հարմարվել այդ փոփոխություններին: Դա նշանակում է, որ, դուք կարող եք նույնիսկ չնկատել, որ նոր ակնոցի նշանակման կարիք ունեք, իսկ երկար ժամանակ սխալ ակնոց կրելը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել, այդ թվում՝ աչքի լարվածություն, գլխացավեր, գլխապտույտ և այլն։
Այն միտքը, որ դուք կարող եք ունենալ ողնաշարի խնդիր, կարող է սթրեսային լինել, բայց հստակ իմանալով, թե որոնք են ողնաշարի ամենատարածված խնդիրներն ու հիվանդությունները, դուք կարող եք արագ արձագանքել՝ ժիշտ ժամանակին բժշկի օգնությանը դիմելով՝ դրանք կանխելու կամ բուժելու համար։ Որքան լավ հասկանաք ձեր առողջական վիճակը, այնքան ավելի հեշտ կլինի ճշգրիտ առողջապահական խնամքի կազմակերպումը: