Filter schließen
Ֆիլտրել ըստ.
Ամսաթիվ
Հեղինակներ
2003թ․-ից Մոսկովյան 15 հասցեում գործում է Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնը։ ԲԿ-ն անվանվել է ի պատիվ «Հայրենական» պատերազմի կամավոր մասնակից՝ բժիշկ Վլադիմիր Ավագյանի։
Հավատարիմ լինելով ԲԿ-ի հիմնադիր նախագահի՝ վիրաբույժ, բ․գ․թ․ Վալերի Վլադիմիրի Ավագյանի իսկզբանե ներդրած սկզբունքներին և արժեքներին, այստեղ միշտ արվել է ամենը պացիենտներին առողջացնելու և կյանքեր փրկելու գործում։
Ամենամյա աչքի զննում անցնելը ձեր տեսողությունը պահպանելու ամենակարևոր գործոնն է: Եթե անգամ գիտեք, որ ձեր տեսողությունը կատարյալ է, դուք միևնույն է շատ օգուտներ կքաղեք այս հետազոտությունն անցնելու արդյունքում:

Տեսողության փոփոխությունները տեղի են ունենում աստիճանաբար և ոչ կտրուկ, և այդ կերպ ձեր ուղեղը հաճախ կարող է հարմարվել այդ փոփոխություններին: Դա նշանակում է, որ, դուք կարող եք նույնիսկ չնկատել, որ նոր ակնոցի նշանակման կարիք ունեք, իսկ երկար ժամանակ սխալ ակնոց կրելը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել, այդ թվում՝ աչքի լարվածություն, գլխացավեր, գլխապտույտ և այլն։
Այն միտքը, որ դուք կարող եք ունենալ ողնաշարի խնդիր, կարող է սթրեսային լինել, բայց հստակ իմանալով, թե որոնք են ողնաշարի ամենատարածված խնդիրներն ու հիվանդությունները, դուք կարող եք արագ արձագանքել՝ ժիշտ ժամանակին բժշկի օգնությանը դիմելով՝ դրանք կանխելու կամ բուժելու համար։ Որքան լավ հասկանաք ձեր առողջական վիճակը, այնքան ավելի հեշտ կլինի ճշգրիտ առողջապահական խնամքի կազմակերպումը: