Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, դիմածնոտային վիրաբույժ Նորայր Միքայելյանի ղեկավարությամբ Ավագյան ԲԿ-ում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հաջողությամբ կատարվեց աննախադեպ բարդության և ծավալի վիրահատություն: 9 ժամ տևած վիրահատության արդյունքում արդեն տեղադրված 1 իմպլանտը փոխարինվեց 3D նորագույն տեխնոլոգիաներով պատրաստված բարձր որակի տիտանե 3 առանձին իմպլանտներով, որոնց միջոցով վերականգնվեց վերին ծնոտային ծոցի (հայմորյան խոռոչի) առաջային պատի, ակնակապճի և այտոսկրի ամբողջականությունը։