Անոթային հիվանդությունների բուժման մեթոդները

❝ԲՈԼՈՐ ԱՐԴԻԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՐԱԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ, ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՄԵՐ ԿԼԻՆԻԿԱՅՈՒՄ❞․ ՏԻԳՐԱՆ ՍՈՒԼԹԱՆՅԱՆ
 
Երբ 2006թ․-ին Վլադիմիր Ավագյանի անվան ԲԿ-ում սկսեց զարգանալ անոթային վիրաբուժությունը, ի սկզբանե գաղափարն էր ներդնել արդիական և քիչ ինվազիվ՝ քիչ տրավմատիկ մեթոդներ՝ բուժելու երակային և զարկերակային խնդիրները։ Ուստի 2006թ․-ին, առաջինը Հայաստանում ներդրվեց լազերային վիրաբուժության մեթոդը խրոնիկ երակային հիվանդությունների բուժման համար։ Մեր անոթային վիրաբուժության բաժանմունքն այժմ այս մեթոդի կիրառման հարուստ փորձ է կուտակել՝ մոտ 7000 վիրահատություն։

Բացի այդ, ժամանակի պահանջներին համընթաց բաժանմունքում ներդրվել են բոլոր անհրաժեշտ սարքավորումներն ու ժամանակակից այլ մեթոդներ, ինչպիսիք են՝ ռադիոհաճախականության ազդեցությունը անոթի պատի վրա, բիոսոսինձների կիրառումը, սկլերոթերապիան և այլն։
«Ավագյան» ԲԿ-ի անոթային վիրաբուժության բաժանմունքի ողջ ընթացքն ու փորձն է ներկայացնում ՀՀ գլխավոր անոթային վիրաբույժ, Վլ․ Ավագյանի անվան ԲԿ-ի անոթային վիրաբուժության կլինիկայի տնօրեն, ԵՊԲՀ սիրտ-անոթային վիրաբուժության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Սուլթանյանը։

Դիտեք տեսանյութը և իմացեք՝

➫ Ի՞նչ ժամանակակից սարքավորումներ և մեթոդներ են կիրառվում բաժանմունքում,
➫ Առանց բաց միջամտության ի՞նչ ներանոթային պրոցեդուրաներով են մասնագետներն այստեղ վերականգնում անոթային շրջանառությունը,
➫ Բաց անոթային վիրաբուժության ի՞նչ զարգացած մեթոդներ են կիրառվում,
➫ Ինչու՞ անոթային խնդիրների և հիվանդությունների դեպքում դիմել Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն,
➫ Եվ մի շարք այլ հարցերի պատասխաններ։

Բաժանմունքի գործունեությանը և անձնակազմին ծանոթանալու համար անցեք ⇨ հղումով 

*-ով նշված դաշտերը պարտադիր են:

Ես կարդացել եմ տվյալների Գաղտնիության Քաղաքականությունը.