Առողջապահության Ճակատում

2003թ․-ից Մոսկովյան 15 հասցեում գործում է Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնը։ ԲԿ-ն անվանվել է ի պատիվ «Հայրենական» պատերազմի կամավոր մասնակից՝ բժիշկ Վլադիմիր Ավագյանի։

Հավատարիմ լինելով ԲԿ-ի հիմնադիր նախագահի՝ վիրաբույժ, բ․գ․թ․ Վալերի Վլադիմիրի Ավագյանի իսկզբանե ներդրած սկզբունքներին և արժեքներին, այստեղ միշտ արվել է ամենը պացիենտներին առողջացնելու և կյանքեր փրկելու գործում։ 

Սկսելով իր գործունեությունը որպես պոլիկլինիկական ընկերություն և արագ վերափոխվելով բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի, Վ․ Ավագյանի անվան բժշկական կենտրոնը միշտ ջանացել է լինել առաջինը կամ առաջիններից մեկը նորամուծությությունների հարցում։ Հենց այդ սկզբունքով բժշկական կենտրոնն առաջինն էր Հայաստանում, որտեղ 2001թ․-ին ներդրվեց և մեծ հաջողությամբ սկսեցին իրականացվել աչքի էքսիմեր-լազերային վիրահատությունները, 2009-ին ներդրվեց նախկինում անբուժելի Կերատոկոնուս հիվանդության քրոս-լինկինգ վիրաբուժության մեթոդը։ 

Բացի ակնաբուժական ծառայություններից, ԲԿ-ն առաջատար պրակտիկա ունի գրեթե բոլոր առողջապահական ոլորտներում, այդ թվում անոթային վիրաբուժության, էնդոսկոպիկ ուրալոգիայի, ողնաշարաբանության, դիմածնոտային վիրաբուժության, պլաստիկ վիրաբուժության և բոլոր տեսակի ախտորոշիչ ծառայությունների։ Կենտրոնի բաժանմունքներում և կլինիկաներում իրականացվում են եզակի գիտահետազոտական աշխատանքներ, նորարարական մեթոդների մեթոդների կիրառմամբ ախտորոշումներ և բուժումներ։

Այստեղ առաջնային շեշտը դրվում է ոլորտի լավագույն մասնագետներին ներգրավվելու և նորագույն ռեսուրսները ձեռք բերելու վրա՝ հաճախորդներին բարձրակարգ առողջապահական ծառայություններ մատուցելու և առողջ ու երջանիկ համայնք ձևավորելու համար։ 

Դիտեք տեսանյութը լիարժեք պատկերացնելու համար, թե ինչ առողջապահական խնամք կարող եք գտնել Վ․ Ավագյանի անվան բժշկական կենտրոնում։ 

*-ով նշված դաշտերը պարտադիր են:

Ես կարդացել եմ տվյալների Գաղտնիության Քաղաքականությունը.