Ավագյան ԲԿ-ում արդեն օրթոպեդիայի բաժանմունք է գործում

Վլադիմիր Ավագյանի անվան ԲԿ-ում արդեն օրթոպեդիայի բաժանմունք է գործում: Բաժանմունքի վարիչն է վնասվածքաբան-օրթոպեդ Արսեն Գևորգի Վահրամյանը։

Իրականացվում են հենաշարժողական համակարգի հիվանդությունների և բնածին արատների ախտորոշում և բուժում, ներառյալ՝ ⮯

☑ Ջլերի բոլոր տեսակի վնասվածքների վերականգնում
☑ Խոշոր հոդերի արթրոսկոպիկ վիրահատություններ՝ հիմնականում ծնկան և ուսահոդերի արթրոսկոպիկ/էնդոսկոպիկ միջամտություններ
☑ Մենիսկների, ներհոդային կապանների և ջլերի վնասումների վերականգնում արթրոսկոպիկ/էնդոսկոպիկ եղանակով
☑ Առաջային խաչաձև կապանի պլաստիկա ծնկան հոդի և պտտող մանժետի ջլերի վնասումների դեպքում՝ ուսահոդի մեջ
☑ Սովորույթային հոդախախտների բուժում էնդոսկոպիկ ճանապարհով
☑ Խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում՝ ծնկան և կոնքազդրային հոդերի արթրոսկոպիկ վիրահատություններով, արթրոզների հետևանքով մաշված/դեֆորմացված հոդերի փոխարինում արհեստական հոդամակերեսներով։

Էնդոսկոպիկ վիրահատությունները կատարվում են հատուկ արթրոսկոպ սարքավորումով, որը թույլ է տալիս մի քանի փոքր անցքերով տեսախցիկը մտցնել հոդ, հայտնաբերել խնդիրը և էնդոսկոպիկ եղանակով կարգավորել այն։

Բաժանմունքում օգտագործվում են Zimmer և Arthrex ապրանքանիշերի իմպլանտները, որոնք առաջատարներն են աշխարհում։

Մեր օրթոպեդիայի բաժանմունքի մասնագիտական թիմը, ժամանակակից սարքավորումների և մեթոդների կիրառության հարուստ փորձով, պատրաստ է ապահովել բարձրակարգ բուժօգնություն և նպաստել պացիենտների առողջության վերականգնմանը։

♡ ԱՌՈՂՋ ԵՂԵՔ ♡
? AvagyanMed.com
☎️ 010-56-03-03
? Մոսկովյան 15
իկա, հոդերի իմպլանտավորում

*-ով նշված դաշտերը պարտադիր են:

Ես կարդացել եմ տվյալների Գաղտնիության Քաղաքականությունը.

Passende Artikel
Արսեն Գևորգի Վահրամյան Արսեն Գևորգի Վահրամյան
Օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ