Կատարվել է աննախադեպ բարդության և ծավալի վիրահատություն

Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, դիմածնոտային վիրաբույժ Նորայր Միքայելյանի ղեկավարությամբ Ավագյան ԲԿ-ում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հաջողությամբ կատարվեց աննախադեպ բարդության և ծավալի վիրահատություն ↓↓↓

Պացիենտը 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում դիմածնոտային շրջանում ստացել էր աջ այտոսկրի և աջ ակնակապճային համալիրի ականապայթյունային բեկորային վիրավորում, ինչից հետո կատարվել էին ակնակապճի ռեկոնստրուկցիա տիտանե թիթեղի հարմարեցված տարբերակով, ակնաբուժական և միկրովիրաբուժական միջամտություններ։


Վիրահատություններից հետո պացիենտը գանգատվում էր ցավերից և բերանի բացման սահմանափակումից․ իմպլանտը շոշափվում էր մաշկի տակից և առկա էր մաշկը ծակվելու հավանականություն։

9 ժամ տևած վիրահատության արդյունքում արդեն տեղադրված 1 իմպլանտը փոխարինվեց 3D նորագույն տեխնոլոգիաներով պատրաստված բարձր որակի տիտանե 3 առանձին իմպլանտներով, որոնց միջոցով վերականգնվեց վերին ծնոտային ծոցի (հայմորյան խոռոչի) առաջային պատի, ակնակապճի և այտոսկրի ամբողջականությունը։

Վիրահատությունն իրականացվեց Hybrid Technologies ընկերության նորարարական իմպլանտների կիրառությամբ:

Մանրամասները և արդյունքները՝ շուտով:

Հավատարիմ մնալով ԲԿ-ի առաքելությանը՝ մեր բժիշկներն ընդունում են ցանկացած մարտահրավեր և անում են ամենը՝ միտված պացիենտի առողջ և լիարժեք կյանք վայելելուն։

♡ ԱՌՈՂՋ ԵՂԵՔ

*-ով նշված դաշտերը պարտադիր են:

Ես կարդացել եմ տվյալների Գաղտնիության Քաղաքականությունը.

Passende Artikel
Նորայր Աթանեսի Միքայելյան Նորայր Աթանեսի Միքայելյան
Դիմածնոտային վիրաբուժության բաժնի վարիչ
Ռոզա Արամի Ղևոնդյան Ռոզա Արամի Ղևոնդյան
Դիմածնոտային վիրաբույժ
Արմեն Զավենի Թաթուլյան Արմեն Զավենի Թաթուլյան
Անեսթեզիոլոգ-Ռեանիմատոլոգ