Ախտորոշման բաժանմունքներ

Վ. Ավագյանի անվանի անվան բժշկական կենտրոնի ախտորոշման բաժանմունքները հագեցած են եզակի, գերժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով, որոնք լիովին համապատասխանում են համաշխարհային չափանիշներին։ Ախտորոշման բոլոր բաժանմունքներում աշխատում են իրենց ոլորտների առաջատար մասնագետները:

Մագնիսառեզոնանսային շերտագրման հետազոտություններն այստեղ իրականացվում են բարձր ճշգրիտության 3 տեսլա ՄՌՇ ախտորոշիչ սարքի միջոցով։ Ռենտգեն հետազոտություններն իրականացվում են 3D ռենտգեն սարքի միջոցով։ CT ախտորոշումը կատարվում է «SOMATOM go.Up» բարձր ճշգրտության գերժամանակակից սարքավորման միջոցով։ Լաբորատոր ախտորոշման և բջջաբանական ախտորոշման բաժանմունքներում իրականացվում են կլինիկական, բիոքիմիական, բջջաբանական, շճաբանական, պաթոհիստոլոգիական ախտորոշումներ, տարբեր մանիպուլյացիաներ նորագույն սարքավորումների և մեթոդների միջոցով։

ԲԿ-ի ախտորոշիչ հատվածը բաղկացած է հետևյալ բաժանմունքներից.

  • ՄՌՇ (MRT) ախտորոշման բաժանմունք
  • Ռենտգեն ախտորոշման բաժանմունք
  • ՀՇ (CT) ախտորոշման բաժանմունք
  • Լաբորատոր ախտորոշման բաժանմունք
  • Բջջաբանական ախտորոշման բաժանմունք
  • Անոթների դուպլեքս սկանավորման բաժանմունք
  • Ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունք
  • Ուլտրաձայնային ախտորոշման բաժանմունք (Սոնոգրաֆիա)
ՄՌՇ (ՄՌՏ) Ախտորոշման Բաժանմունք

ՄՌՇ (ՄՌՏ) Ախտորոշման Բաժանմունք

Ախտորոշումն իրականացվում է 3 տեսլա հզորության Siemens MAGNETOM Lumina մագնիսառեսզոնանսային շերտագրման սարքի միջոցով։ Այն համաշխարհային չափանիշներով կլինիկական կիրառման ամենահզոր սկաներն է, որը տրամադրում է ավելի մանրամասն և ճշգրիտ ախտորոշում ավելի կարճ ժամանակում։ 3 տեսլա ՄՌՇ-ն գերազանց է բազմաթիվ պաթոլոգիաների ախտորոշման և փոքր անատոմիական կառուցվածքների մանրամասն պատկերներավորման ասպեկտում։ 3 տեսլա ՄՌՇ-ն կրկնակի գերազանցում է ստանդարտ՝ 1,5 տեսլա սարքի արդյունքները՝ ապահովելով ազդանշան-աղմուկ հարաբերակցությունը, ինչը ամենաբարձր որակի պատկեր ստանալու հիմնական որոշիչ գործոնն է: Վ․ Ավագյանի անվան բժշկական կենտրոնն առաջինն է Հայաստանում, որը սկսել է իրականացնել այս տեսակի բարձր ճշգրտության ՄՌՇ հետազոտություն։

ՄՌՇ ծառայության ղեկավար

Արտաշես Շիգանյան Լևոնի
ՄՌՇ բժիշկ

ՄՌՇ բաժանմունքի վարիչ

Աննա Մնացականյան Յուրիի
ՄՌՇ բժիշկ

Ռենտգեն ախտորոշման բաժանմունք

Ռենտգեն ախտորոշման բաժանմունք

Ախտորոշումն իրականացվում է «SIEMENS- AXIOM Luminos dRF» 3D ռենտգեն սարքի միջոցով, որը ֆտորոգրաֆիայի և ռադիոգրաֆիայի 2-ը 1-ում իսկական թվային համակարգ է՝ նախատեսված ապահովելու կլինիկական պատկերավորման տարբեր պրոցեդուրաների լայն շրջանակ:

Ռենտգեն ախտորոշման բաժանմունքի վարիչ

Լիանա Հովհաննիսյան Ռոբերտի 
Ռադիոլոգ (ռենտգենոլոգ)

Ռենտգեն ախտորոշման բաժանմունքի բժիշկ

Մարգարիտա Հովհաննեսի Բատոյան
Ռադիոլոգ (ռենտգենոլոգ)

ՀՇ ախտորոշման բաժանմունք

ՀՇ ախտորոշման բաժանմունք

Ախտորոշումն իրականացվում է Siemens «SOMATOM GO.UP» ապարատի միջոցով, որը տրամադրում է սկրինինգի կիրառություն մեթոդների լայն շրջանակ՝ թույլ տալով իրականացնել թոքերի և հաստ աղիքի սքրինինգ, ինչպես նաև սրտի հետազոտություններ՝ կորոնար կալցիումը և շատ ավելին չափելու/գնահատելու համար։
Շնորհիվ ենթամիլիմետրային կոլիմացիայի SOMATOM GO.UP-ն ապահովում է բարձր տարածականություն՝ դրանով իսկ մեծացնելով ուռուցքաբանության ախտորոշման զգայունությունը:

Համակարգչային շերտագրման ծառայության ղեկավար

Արտաշես Մերուժանի Հարությունյան
Ռադիոլոգ (Ճառագայթաբան)

Համակարգչային շերտագրման բաժանմունքի բժիշկ

Ռիտա Աղասիի Բեջանյան 
Ռադիոլոգ (Ճառագայթաբան)

Լաբորատոր ախտորոշման բաժանմունք

Լաբորատոր ախտորոշման բաժանմունք

Լաբորատորիան հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, ինչպիսիք են «ANALYZER A15» կենսաքիմիական ախտորոշիչ սարքը, «Coatron X» կիսաավտոմատ կոագուլոմետր սարքը, իմունոլոգիական հետազոտությունների համար նախատեսված «MAGLUMI 600» Snibe ախտորոշիչ սարքը, կենսաբաքիմիական ընդլայնած հետազոտությունների «HumaScope» մանրադիտակ -ը, «Carelyte®» էլեկտրոլիտների ավտոմատ անալիզատոր սարքը և այլն:

Լաբորատոր ախտորոշման բաժանմունքի վարիչ

Սուսաննա Հովհաննիսյան Ռոմիկի 
Կենսաքիմիկ

Լաբորատոր ախտորոշման բաժանմունքի բժիշկ

Արաքսյա Արամի Վարդանյանց 
Բժիշկ-լաբորանտ

Բջջաբանական ախտորոշման բաժանմունք

Բջջաբանական ախտորոշման բաժանմունք

Բաժանմունքում մանրադիտակային մակարդակով ախտորոշվում են չարորակ և նախաքաղցկեղային գոյացությունների և հիվանդությունների։ Լաբորատորիան հետազոտում է մարմնի գրեթե ցանկացած հատված, ներառյալ թոքերը, վահանաձև գեղձը, միզուղիները և այլն: Ամենատարածված թեստերից մեկն արգանդի վզիկի բջջաբանական հետազոտությունն է (Pap test), որը երբևէ մշակված քաղցկեղի ամենահաջող հետազոտություններից է:

Բջջաբանական ախտորոշման բաժանմունքի վարիչ

Աննա Խաչատրյան Սարգսի 
Մորֆոլոգ, Բժշկական գիտությունների դոկտոր, Պրոֆեսոր

Անոթների դուպլեքս սկանավորման բաժանմունք

Անոթների դուպլեքս սկանավորման բաժանմունք

Դուպլեքս սկանավորման բաժանմունքում, վերջի սերնդի ամերիկյան LOGIQ ուլտրաձայնային սարքավորումով իրականացվում է անոթային հիվանդությունների ախտորոշում:
Դուպլեքս սկանավորումը չունի հակացուցումներ, ոչ ինվազիվ է, անցավ է և լիարժեք ինֆորմատիվ: Հետազոտության այս մեթոդն ունի բազմաթիվ առավելություններ․ այն հնարավորություն է տալիս գնահատել անոթների (երակների և զարկերակների) անցանելիությունը, արյան շրջանառության ցուցանիշները, նեղացումները, լայնացումները, թրոմբերի առկայությունը, հետթրոմբոտիկ փոփոխությունները, սկսնակ և զարգացած աթերոսկլերոզը և այլն:

Դուպլեքս սկանավորման բաժանմունքի բժիշկ

Նարինե Յուրիի Ռափյան
Դուպլեքս հետազոտման մասնագետ

Դուպլեքս սկանավորման բաժանմունքի բժիշկ

Աստղիկ Վարդանի Ավետիքյան 
Դուպլեքս հետազոտման մասնագետ

Ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունք

Ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունք

Ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունքում նոր սերնդի ախտորոշման սարքավորումներով իրականացվում են

  • էլեկտրասրտագրութուն (ԷՍԳ)
  • էկելտրակարդիոգրաֆ
  • Էխոսրտագրություն (սրտի ուլտրաձայնային հետազոտություն)
  • Հոլտեր մոնիթորինգ / 24-ժամյա էլեկտրասրտագրութուն (Հոլտեր մոնիթորինգն իրականցվում է
  • ամբուլատոր պայմաններում՝ պացիենտի առօրյա ակտիվության ընթացքում:

Էլեկտրասրտագրությունը պարզ և ցավազուրկ հետազոտություն է, որը կիրառվում է սրտի խնդիրների արագ հայտնաբերման և սրտի առողջության վերահսկման համար:

Ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունքի վարիչ

Իրինա Ներսիկի Խաչատրյան 
Սրտաբան, Սրտանոթային ախտորոշման մասնագետ

Ուլտրաձայնային ախտորոշման բաժանմունք (Սոնոգրաֆիա)

Ուլտրաձայնային ախտորոշման բաժանմունք (Սոնոգրաֆիա)

Ուլտրաձայնային հետազոտության բաժանմունքում նոր սերնդի ախտորոշման սարքավորումներով իրականացվում են հետևյալ հետազոտությունները․

  • Որովայնի խոռոչի օրգանների հետազոտություն,
  • Լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի հետազոտություններ,
  • Միզասեռական օրգանի համալիր հետազոտություն (երիկամներ, միզածորաններ, միզապարկ, շագանակագեղծ, սերմնաբշտեր),
  • Ամորձիների և հավելումների, փոշտի հետազոտություններ՝ դոպլեր վերլուծությունով,
  • Արգանդի և հավելումների հետազոտություն,
  • Հղիության հետազոտություն,
  • Ֆոլիկուլամետրիա,
  • Վահանագեղձի հետազոտություն,
  • Կրծքագեղձերի հետազոտություն,
  • Թքագեղձերի հետազոտություն,
  • Ենթամաշկային գոյացությունների հետազոտություն,
  • Հոդերի, մկանների և ջլերի հետազոտություններ։


Ուլտրաձայնային հետազոտության բաժանմունքի բժիշկ
Հովսեփ Ջիվանի Ռևազյան
Ուլտրաձայնային հետազոտման մասնագետ (Սոնոգրաֆիստ)

Ուլտրաձայնային հետազոտության բաժանմունքի բժիշկ

Եվա Հովսեփի Ռևազյան 
Ուլտրաձայնային հետազոտման մասնագետ (Սոնոգրաֆիստ)

Ուլտրաձայնային հետազոտության բաժանմունքի բժիշկ

Լիանա Վալերիի Դավթյան 
Ուլտրաձայնային հետազոտման մասնագետ

Ուլտրաձայնային հետազոտության բաժանմունքի բժիշկ

Հովսեփ Ջիվանի Ռևազյան
Ուլտրաձայնային հետազոտման մասնագետ (Սոնոգրաֆիստ)

Բաժնի Աշխատակազմ

Բաժնի Աշխատակազմ

Արտաշես Լևոնի Շիգանյան
Արտաշես Լևոնի Շիգանյան
ՄՌՇ ծառայության ղեկավար
Ռիտա Աղասիի Բեջանյան
Ռիտա Աղասիի Բեջանյան
Ռադիոլոգ (Ճառագայթաբան)
Լիանա Ռոբերտի Հովհաննիսյան
Լիանա Ռոբերտի Հովհաննիսյան
Ռենտգեն ախտորոշման բաժանմունքի վարիչ
Նարինե Յուրիկի Ռափյան
Նարինե Յուրիկի Ռափյան
Ռադիոլոգ, Դուպլեքս հետազոտման մասնագետ
Աստղիկ Վարդանի Ավետիքյան
Աստղիկ Վարդանի Ավետիքյան
Ռադիոլոգ, Դուպլեքս հետազոտման մասնագետ
Հովսեփ Ջիվանի Ռևազյան
Հովսեփ Ջիվանի Ռևազյան
Ուլտրաձայնային հետազոտման մասնագետ
Եվա Հովսեփի Ռևազյան
Եվա Հովսեփի Ռևազյան
Ուլտրաձայնային հետազոտման մասնագետ
Լիանա Վալերիի Դավթյան
Լիանա Վալերիի Դավթյան
Ուլտրաձայնային հետազոտման մասնագետ
Իրինա Ներսիկի Խաչատուրյան
Իրինա Ներսիկի Խաչատուրյան
Սրտաբան, Սրտանոթային ախտորոշման մասնագետ
Սուսաննա Ռոմիկի Հովհաննիսյան
Սուսաննա Ռոմիկի Հովհաննիսյան
Լաբորատոր ախտորոշման բաժանմունքի վարիչ
Աննա Սարգսի Խաչատրյան
Աննա Սարգսի Խաչատրյան
Բջջաբանական ախտորոշման բաժանմունքի վարիչ