Դրույթներ և Պայմաններ

Հարգելի պացիենտ, բարի գալուստ Վլադիմիր Ավագյան բժշկական կենտրոնի պաշտոնական կայք։

Այս կայքում առաջարկվող բովանդակությունը, բլոգային գրառումները, հանրային հոդվածները, տեսանյութերը, խորհուրդները, ծառայությունների և բժիշկների մասին տեղեկությունները նպատակ ունեն հեշտացնել մեր պացիենտների առողջության կազմակերպման գործընթացը, բարձրացնել իրազեկվածության մակարդակը և կրթել նրանց առողջապահական և բժշկական այն խնդիրների մասին, որոնք կարող են ազդել նրանց առօրյա կենսակերպի վրա։

Պետք է հստակ գիտակցել, որ այստեղ ոչ մի բովանդակություն չի կարող դիտարկվել կամ օգտագործվել որպես բժշկական խորհրդատվության, ախտորոշում կամ բուժման նշանակում: Դուք միշտ պետք է խոսեք ձեր բժշկի հետ՝ ձեր հատուկ բժշկական կարիքները իմանալու, ճիշտ խորհրդատվություն, ախտորոշում և բուժում ստանալու և համար: Այս կայքի միջոցով առաջարկվող ծառայություններից ոչ մեկը չի կարող ընտրվել որպես անվտանգ, արդյունավետ բուժում, որը հատուկ է ձեր կարիքներին՝ առանց ձեր բժշկի հետ խորհրդակցելու: Մենք խրախուսում ենք մեր հաճախորդներին միշտ դիմել բժշկի կամ այլ որակավորված առողջապահական մասնագետի` անձնական առողջության կամ բժշկական խնդիրների հետ կապված ցանկացած հարցի պարզաբանման համար: Եթե ունեք կամ կասկածում եք, որ ունեք առողջական խնդիր, անհրաժեշտ է անպայման կապ դիմել բժշկական օգնության: Եթե գտնվում եք Հայաստանի Հանրապետությունում և շտապ բժշկական օգնության կարիք ունեք, ապա զանգահարեք զանգահարել 103 հեռախոսահամարով։

Կայքը նախատեսված է 18 տարեկան և ավելի բարձր տարիքային խմբի անձանց համար: Այս կայքը նախատեսված չէ 18 տարեկանից ցածր երեխաների կողմից օգտագործման համար: 18 տարեկանից ցածր օգտատերերը կայքից օգտվելիս պետք է ունենան ծնողի կամ խնամակալի աջակցությունը:

Արգելվում է կայքի բովանդակության որևէ մաս օգտագործել այլ տեսակի բովանդակության մեջ այնպես, որ փոխվի դրա արտահայտած իմաստը:

Կայքի բովանդակության օգտագործումը ցանկացած նպատակով, որը խախտում է տեղական, պետական, ազգային կամ միջազգային օրենքներն արգելվում է:

Արգելվում է կայքի բովանդակությունը օգտագործել որպես երրորդ անձանց գովազդ տարածելու միջոց:

Արգելվում է օգտագործել կայքի բովանդակությունը որևէ այլ նյութում, որն անօրինական է, անպարկեշտ, զրպարտիչ, սպառնացող, հետապնդող, կամ որևէ անձի/կազմակերպության նկատմամբ ատելություն կամ վիրավորանք պարունակող։

Արգելվում է կայքից մասնակի կամ ամբողջական պատճենումն առանց կայքի ակտիվ հղման:

Բժշկական կենտրոնի կողմից մատուցվող առողջապահական ծառայությունների դիմաց վճարումները կատարվում են բացառապես անկանխիկ եղանակով՝ քարտային վճարումներ և առցանց փոխանցումներ։

Բաժանորդագրվելով մեր կայքին՝ Դուք Վ․ Ավագյանի անվան բժշկական կենտրոնին տալիս եք ցանկացած բովանդակություն ստեղծելու, վերարտադրելու, հրապարակելու և ձեզ մատուցելու, ինչպես նաև թարմացումների վերաբերյալ ձեզ ծանուցում ուղարկելու իրավունք։