Ինչու՞ անցնել աչքերի զննում տարեկան գոնե մեկ անգամ

Ամենամյա աչքի զննում անցնելը ձեր տեսողությունը պահպանելու ամենակարևոր գործոնն է: Եթե անգամ գիտեք, որ ձեր տեսողությունը կատարյալ է, դուք միևնույն է շատ օգուտներ կքաղեք այս հետազոտությունն անցնելու արդյունքում:

Հետևողականությունն ավելի լավ տեսողության հիմքն է

Տեսողության փոփոխությունները տեղի են ունենում աստիճանաբար և ոչ կտրուկ, և այդ կերպ ձեր ուղեղը հաճախ կարող է հարմարվել այդ փոփոխություններին: Դա նշանակում է, որ, դուք կարող եք նույնիսկ չնկատել, որ նոր ակնոցի նշանակման կարիք ունեք, իսկ երկար ժամանակ սխալ ակնոց կրելը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել, այդ թվում՝ աչքի լարվածություն, գլխացավեր, գլխապտույտ և այլն։

Վերահսկեք ձեր ընդհանուր առողջությունը աչքերի զննման միջոցով

Բացի այդ, ձեր աչքերը յուրօրինակ կերպով արտացոլում են ձեր օրգանիզմը: Աչքի համապարփակ հետազոտություն կատարելիս ակնաբույժը հաճախ կարող է նկատել պոտենցիալ լուրջ առողջական խնդիրների նշաններ, ինչպիսիք են շաքարախտը, հիպերտոնիան, բարձր խոլեստերինը, աուտոիմուն պայմանները, վահանաձև գեղձի հիվանդությունները և նույնիսկ նյարդաբանական հիվանդություններ, ինչպիսիք են բազմակի սկլերոզը: Առնվազն տարին մեկ անգամ աչքի զննում կատարելը կատարյալ միջոց է այս խնդիրները ժամանակին բացահայտելու, կանխելու և լուրջ բարդություններից խուսափելու համար:

Երաշխավորեք ձեր աչքերի առողջության ապահովությունը

Կարևոր է իմանալ, որ տարածված շատ աչքի հիվանդություններ վաղ փուլերում չեն դրսևորվում նկատելի ախտանիշներով, ինչը վտանգ է ստեղծում, որ դրանք չեն ախտորոշվի և բուժվի ճիշտ ժամանակին։ Այնուամենայնիվ, ակնաբույժը կարող է հայտնաբերել այս պայմանները ընդլայնված աչքի հետազոտության ժամանակ: Աչքի լայնացումով իրականացվող հետազոտությունը թույլ է տալիս շատ ավելի ամբողջական պատկերացում կազմել աչքի ներքին կառուցվածքների մասին, հետևաբար նաև ախտորոշել և բուժել աչքի հիվանդությունների և խանգարումների լայն շրջանակ:

Վ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնի աչքի Էքսիմեր-լազերային միկրովիրաբուժության կլինիկայում դուք կգտնեք առաջատար մասնագետների և լավագույն խնամքը։ Այսպիսով, եթե այս տարի բաց եք թողել ձեր ամենամյա աչքի հետզաոտությունը, կապ հաստատեք բաժանմունք և լրացրեք ձեր բացթողումը` ավելի լավ տեսողություն և ընդհանուր առողջություն ունենալու համար:

Առողջ եղեք

*-ով նշված դաշտերը պարտադիր են:

Ես կարդացել եմ տվյալների Գաղտնիության Քաղաքականությունը.